Skip to content

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ | ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

7 Հուլիսի, 2011

Մի քոյր էի ես կորցրել,
Մինչև օրս լուր չկար,
Բայց  հովն ահա լուր է բերել,
Թէ լալիս է քեզ համար:

 Կին է դառել օտար մէկին,
Հայոց լեզուն մոռացել…
-Ա՜խ, ասացի իմ քոյրիկին,
Զուր ես կարօտս լացել:

 Յոյս ունէի, թէ կը գտնեմ,
Այժմ իրաւ կորցրի,
Ասէք նրան` էլ քոյր չունեմ,
Քոյրս եղնիկն է սարի:

Իր ազգինը ով չսիրի,
Ո՞նց կը սիրի ամէնքին,
Թշնամին է ողջ ազգերի,
Ով չի պաշտում իր ազգին:

No comments yet

Թողնել մեկնաբանություն