Skip to content

ՑԱՆԿՈՒԹԻՒՆ | Վահան Տերեան

15 Հուլիսի, 2012

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դիւթող։

Ւնձ փաթաթիր որպէս ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրութեամբ,
Անցաւ կեանքըս խորտակիր…

Արիւնոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թո՛ղ աչքերս հեզ մեռնին,
Կեանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…

Երգ՝ Լիլիթ Բիբոյեան — http://www.youtube.com/watch?v=SDORjYveRbc

No comments yet

Թողնել մեկնաբանություն